Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Մոսկվան ու Անկարան կքննարկեն Թուրքիային C-400 վաճառելու հարցը

Մոսկվան ու Անկարան կքննարկեն Թուրքիային C-400 վաճառելու հարցը
19.11.2016 | 23:30

Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու հարցը քննարկվելու է ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստում, որը կկայանա մոտ ժամանակներս Ռուսաստանում՝ ասել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը:


«Մոտ ժամանակներս մեզ մոտ կկայանա միջկառավարական հանձնաժողովի նիստը»,- ասել է Ֆոմինը։ Հարցին, թե քննարկվելո՞ւ է Թուրքիային C-400 համակարգեր մատակարարելու հարցը, նա դրական է պատասխանել։ C-400 «Տրիումֆը» մեծ հեռահարության նորագույն ԶՀՀ է։

Դիտվել է՝ 1617

Մեկնաբանություններ